|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա․Սարգսյանից ստացել ենք ծանուցագիր, համաձայն որի պարոն Արմեն Գևորգյանը հարվիրվում է այսօր ժամը 19։00-ին որպես մեղադրյալ հարցաքննվելու համար։
Պարոն Գևորգյանը անշուշտ ներկայանալու է հարցաքննության և առհասարակ քննության ողջ ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու է իր վերաբերյալ կատարվող յուրաքանչյուր դատավարական և քննչական գործողությանը, սակայն Արմեն Գևորգյանը շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն ապօրինի է և ունի քաղաքական երանգներ և նա չի ծանոթանալու որևէ դատավարական փաստաթղթի հետ և դրանք նաև չի ստորագրելու, քանզի վերջինս չունի ՀՔԾ նկատմամբ վստահություն և չի ցանկանում այդ կառույցի հետ որևէ առընչություն ունենալ։
Արմեն Գևորգյանի փաստաբաններ
Էրիկ Ալեքսանյան
Լուսինե Սահակյան