| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռազմական ոլորտին առնչվող թեմաների և պաշտպանական գործընթացների վերաբերյալ լրագրողների մոտ առավել օբյեկտիվ և միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով հանրապետության պաշտպանական գերատեսչության նախաձեռնությամբ կազմակերպվող «ռազմական լրագրության» դասընթացի մասնակիցները օգոստոսի 1-3-ը եռօրյա շրջայցով գտնվում էին պաշտպանության բանակում:
Վերջիններս այցելել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ և զորամասերի մշտական տեղակայման վայրեր, տեղերում ծանոթացել զինծառայողների սոցիալ կենցաղային-պայմաններին, կատարված և դեռևս ընթացքի մեջ գտնվող ինժենարա-ամրաշինական աշխատանքներին:
Դասընթացի մասնակիցները եղել են նաև բանակի տեղեկատվական կենտրոնում, ծանոթացել ճգնաժամային իրավիճակներում կենտրոնի աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին ու հանդիպել բանակի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ, գեներալ-մայոր Վ. Բալայանի հետ:
Բանակի փոխհրամանատարը համառոտ ներկայացրել է զինված ուժերի կազմավորման պատմությունը, բանակաշինության ներկայիս փուլի առանձնահատկությունները, անձնակազմի դաստիարակչական և բարոյահոգեբանական ոլորտում իրականացվող գործընթացները, պատասխանել դասընթացի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: