|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի «Media Bus Tour» ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած թուրք լրագրողներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, ծանոթացել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերին և տեղեկություններին:
Այնուհետև հայ և թուրք լրագրողները հանդիպում և ակտիվ քննարկում են ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի հետ: