Փոխարժեքներ
20 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 447.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7094 |
GBP | ⚊ | £ 513.89 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հուլիսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է հերթական այցով Երևանում գտնվող և պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ խորհրդատվական թիմին:
Հանդիպումը նպատակաուղղված էր ամերիկյան մասնագետների քառօրյա խորհրդատվական այցի արդյունքների ամփոփմանը և պաշտպանական բարեփոխումների գործընթացի ուղղությամբ խորհրդատվական աջակցության կարիքների ու հետագա անելիքների նախանշմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքի ինստիտուցիոնալացման և առաջավոր փորձի ուսումնասիրման, ընդհանրացման ու տարածման կարողությունների զարգացման հարցերով կայացած աշխատանքային հանդիպումների արդյունքները, ընդգծվել է այս ուղղություններով շարունակական համագործակցության կարևորությունը:
Շնորհակալություն հայտնելով հյուրերին հայկական կողմին ցուցաբերվող փորձագիտական աջակցության համար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշել է, որ չնայած համեմատաբար երիտասարդ լինելու հանգամանքին, ՀՀ զինված ուժերը մի շարք ոլորտներում կուտակել են բացառիկ փորձ և գիտելիքներ և պատրաստ են կիսել կուտակած փորձը միջազգային ասպարեզում գործընկեր զինված ուժերի հետ: