կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-12 10:21
Քաղաքական

Գիտելիք չունեցող, բայց դիպլոմ ունեցող մարդը պետք է պետական համակարգում աշխատանք չունենա

«Կրթությունը երբեք մաքուր բիզնես չպետք է լինի։ Պրոբլեմն ավելի խորն է այստեղ այն առումով, որ եթե երկրում գիտելիքով չապահովված դիպլոմը պահանջարկ ունի, մենք ունենալու ենք այն, ինչ ունենք։ Խնդիրը ոչ միայն կրթության մեջ է, այլև նրա, որ գիտելիք չունեցող, բայց դիպլոմ ունեցող մարդը պետք է պետական համակարգում աշխատանք չունենա։ Մենք այստեղ հաջողություն ունենալու համար պետք է ոչ միայն արգելքներ սահմանենք, այլև պետական համակարգ մտնող մարդկանց կրթական շեմն ապահովենք։ Դրա համար էինք մտցրել քաղծառայության համակարգը»,- Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացու հարցին։

«Արհեստական դիպլոմների վաճառքը բերում է խորը պրոբլեմների։ Զուտ բուհական համակարգում քննարկելով, լուծումներ տալով՝ չես կարգավորելու։ Հարցն ավելի լայն կարգավորման կարիք ունի, որի լուծումը ես տեսնում եմ»,- ասաց երկրորդ նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։