կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-28 14:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սևանից դուրս ենք գալիս․ Իջևան-Երևան քայլերթը շարունակվում է

Սևանից դուրս ենք գալիս՝ ըստ Yerkir.am-ի տեղեկացրեց Իջևանից դեպի Երևան շարժվող՝ «Դիմադրություն» քայլերթի մասնակից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։  

Նա վստահեցրեց, որ ճանապարհին բազմաթիվ քաղաքացիներ են միանում երթին։

Արդեն անձրև էր սկսվել, բայց դա քայլերթին չէր խոչընդոտում։

Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ։

Մանրամասն՝ տեսանյութում․