Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սա մե՛ր գործն է՝ պիտի վերջացնենք սրա հետ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Իջևան-Երևան քայլերթին միացած մի քաղաքացի, որին ուղիղ եթերում ցուցադրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Պատգամավորը նշեց, որ երթի մասնակիցներից՝ կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանի թիկունքին Դաշնակցության գումարտակի դրոշն է, որի վրա ստորագրել եմ գումարտակի կամավորները մինչև պատերազմ գնալը։
Երթի մասնակիցները քայլում են՝ հայրենասիրական երգեր երգելով։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին միավորվեն համազգային հանրահավաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․