կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-21 20:51
Հասարակություն

Առողջապահության նախարարը ներկայացրել է կլինիկական օրդինատուրայի նպատակային ծրագիրը

Առողջապահության նախարարը ներկայացրել է կլինիկական օրդինատուրայի նպատակային ծրագիրը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր իմ մայր բուհում՝ Երևանի պետական բժշկական համալսարանում ներկայացրեցի կլինիկական օրդինատուրայի նպատակային ծրագիրը, որի շրջանակներում այս տարի կարող են անվճար հետդիպլոմային կրթություն ստանալ բուհի 50 շրջանավարտ։ Պատասխանեցի նաև շրջանավարտների հարցերին՝ կապված բժշկական կրթության հետ։

Այնուհետև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ այցելեցինք Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որը վերջերս էր ձեռք բերվել համալսարանի կողմից և դառնալու է վերջինիս կլինիկական ամբիոնների հիմնական բազան»: