|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«Մասնավորապես նախատեսվում է, որ այս տարվանից կլինիկական օրդինատուրա ընդունվող բժիշկ-մասնագետներն ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի` նախկին 5 տարվա փոխարեն»,- հայտնում են նախարարությունից:
Նշանակումներ կատարելիս նախարարությունը հաշվի կառնի գործուղվող բժիշկ-մասնագետի նախապատվությունը, ինչպես նաև նրանց կաջակցի մարզերում կացության հարցում, որի ուղղությամբ կատարվում են սոցիալական աջակցության մեխանիզմների մշակման աշխատանքներ:
Ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:
Գրանցման և մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1505, 1504, էլ. հասցե: [email protected]:
2020-2021թթ. ուսումնական տարվա նպատակային կլինիկական օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը.