Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում, Արթուր Աղաբեկյանի` Մեծ Թաղեր գյուղում գտնվող հայրական առանձնատանը, նրա հարակից շինություններում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում, նպատակ ունենալով հայտնաբերել 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր:
«Համաձայն դատարանի վերը նշված որոշման, ես, իբր, յուրացրել եմ տրամադրված օգնությունը, որի մի մասն էլ փոխանցել եմ Մանվել Գրիգորյանին: Այս աստիճան խայտառակ և շինծու մեղադրանքները կարելի է սպասել միայն չկայացած դատաիրավական համակարգից: Պարոնա՛յք, մի խայտառակեք «ռեսպուբլիկան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր Աղաբեկյանը:
Նշենք, որ ոչինչ չի հայտնաբերվել իրավապահ մարմնի կողմից: Արթուր Աղաբեկյանի զինակից, ազատամարտիկ, բժիշկ Տարոն Տոնոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով այն, ինչն այսօր կատարվում է Հայաստանում, իր բաղձալի երազանքներից է եղել:Փոփոխությունները այս ուղղությամբ, որ արվում են, ողջունելի է, բայց որպեսզի սկսած գործը կիսատ չմնա, երկիրը բռնի ճիշտ ճանապարհ, պետք չէ բոլորին եւ ամեն ինչ հավասարեցնել իրար:
«Արթուր Աղաբեկյանին ճանչում եմ 1988 թվականից , ծառայել եմ նույն գնդում, Հադրութի պաշտպանական շրջանում, մինչեւ հիմա ավելի ու ավելի եմ գնահատում իրեն եւ խորապես համոզված եմ, որ ցանկացած առաջադեմ երկիր պետք է հպարտանար նման գեներալով, պետք է հպարտանար, որ նման քաղաքական գործիչ ունի, պետական գործիչ ունի»,-նշեց Տոնոյանը եւ ընդգեց, որ երեկ կառավարության անցագրային կետում կատարված մի միջադեպից հետո հասկացավ, որ տենդենց է նկատում, երբ բոլոր բարձրաստիճան զինվորականներին ուզում են հավասարեցնել Մանվելի հետ:
«Երեկ Կառավարության անցագրային կետում էի, երբ անցակետը հսկող ծառայողներից մեկը մյուս երկուսին ասաց, որ Մովսես Հակոբյանն է գալիս/գեներալ-գնդապետ, Գլխավոր ռազմական տեսուչ-խմբ./, եւ ի՞նչ, նրանցից մեկն առհասարակ աչքերը վերեւ չբարձրացրեց, մյուսը շարունակում էր հեռախոսով խոսել, երկուսն էլ Մովսես Հակոբյանի գալուց ոտքի չկանգնեցին: Պատկերացնո՞ւմ եք, ենթասպա էին, զենք էին կրում, զենք, զինվորական ծառայությունն անգամ չեն հարգում: Հակոբյանը գնաց, նկատողություն, իհարկե, արեցի, չընդունեցին, ու այդտեղ հասկացա, որ մենք բոլորս մարդկանց աչքերին կանսերվա գողացող ենք դարձել, մեզ բոլորին ուզում են հավասարեցնել Մանվելին: Ես այս ամենում լուրջ, շատ մեծ վտանգ եմ տեսնում»,-եզրափակեց Տոնոյանը: