|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանի կինը` գնդապետ Նազիկ Ամիրյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Ամիրյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Նա նշեց, որ առաջիկայում իր պաշտպանյալի մանակցությամբ քննչական գործողություններ կլինեն, որոնց մասին, նախաքննության գաղտնիությունից ելնելով, չի կարող ասել:
Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանը ձերբակալվել է հունիսի 27-ին: Երեք օր անց նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար:
Նախաքննական նյութերի համաձայն` ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ն. Ամիրյանը Մանվել Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում գտնվող առանձնատներում մինչև 2018 թվականի հունիսի 16-ը ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 17606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով:
Ն. Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: