Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հունիսի 19-ին` ժամը 11:00-ին, Երևանում (hասցե՝ Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ) տեղի կունենա թուրք հայտնի ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» աշխատության հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը կմասնակցի նաև գրքի հեղինակը:
Հիշեցնենք, որ 2016 թ. Երևանում տպագրված` հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի ներկայացվող գիրքը բաղկացած է երեք բաժնից:
Գիրքը թարգմանվել և հրատարակության է պատրաստվել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում: Թարգմանիչն է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը, իսկ պատասխանատու խմբագիրը` հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը:
Գիրքը թարգմանվել և տպագրվել է «Ժիրայր Նշանյան» հիմնադրամի հովանավորությամբ՝ ի հիշատակ 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների:
Թաներ Աքչամը ելույթ կունենա թուրքերեն, նրա խոսքը և հարցուպատասխանը կթարգմանվի հայերեն:
Միջոցառման մանրամասնություններին կարող եք ծանոթանալ http://akunq.net/am/?p=60679 հղումով:
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ