|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Մենք կզարգացնենք հարաբերությունները ԵՄ-ի հետ, բայց ոչ` ռուս-հայկական հարաբերությունների հաշվին: Այդ մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա է մեր քաղաքականությունը: Այսինքն` մենք, իհարկե, կզարգացնենք մեր հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների, այլ պետությունների հետ: Սակայն այդ զարգացումը տեղի չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների հաշվին, իսկ հայ-ռուսական հարաբերությունները չեն զարգանա այլ հարաբերությունների հաշվին»,- ասել է ՀՀ վարչապետը:
Պատասխանելով հարցին` որ ինքն ասում է, որ ոչինչ չի փոխվի, սակայն միևնույն ժամանակ նշում է նոր փուլի մեկնարկի մասին, Փաշինյանն ասել է, որ, նոր փուլ ասելով, նկատի ունի ավելի դրական, ավելի կառուցողական, արդյունավետ փուլ, ավելի անկեղծ փուլ, ավելի պարզ փուլ:
«Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ հանդիպմանը մենք ընդհանրապես չենք ունեցել որևէ խնդրահարույց հարց: Կային հարցեր, որոնք լուծվել էին տեղում: Մյուս հարցերում պայմանավորվել ենք, քննարկել ավելի մանրամասն»,- հավելել է վարչապետը: