Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հարգելի խորհրդարան
Մեկնարկել է 2018 քաղաքական տարին, որը ինչպես և սպասվում էր հարուստ է ներքին և արտաքին քաղաքական իրադարձություններով:
Ապրիլին մեր երկիրը լիարժեք անցում է կատարելու կառավարման խարհրդարանական համակարգի և մեր`խոհրդարանականներիս, խնդիրն է լինելու օրենսդրական հիմք ապահովել այդ անցման համար: Պետության շահերը պահանջում են, որպեսզի այդ անցումը լինի սահուն և անցնցում:
Խորհրդարանը`որպես երկրի բարձրագույն օրենսդիր ներկայացուցչական մարմին, պետք է ապահովի քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և Ազգային ժողովը, այլ ոչ թե փողոցը, այսուհետ, պետք է լինի ընդդիմության և իշխանության գաղափարական և ծրագրային պայքարի միակ վայրը: Իհարկե, քաղաքական պայքարի այլ օրինական մեթոդներ էլ կարող են օգտագործվել, բայց, կարծում եմ, առավել արդյունավետ, մանավանդ, պառլամենտական համակարգում, քաղաքական պայքարն է խորհրդարանի ներսում:
Մենք` խորհրդարանականներս, պետք է ձգտենք առավել արդյունավետ օգտագործել, մեր լիազորությունների ողջ գործիքակազմը, որպեսզի արդարացնենք հանրության սպասելիքները: Հարգելի խորհրդարան, մեկ ամսից լրանում է Արցախյան շարժման 30-րդ տարեդարձը: Շարժում, որը մեզ և մեր հայրենիքին տվեց հպարտություն, միասնություն, հաղթանակ և անկախ երկրում ապրելու երջանկություն:
Մեր պարտքն է անել հնարավորինն ու անհնարինը հասնելու Արցախի հարցի արդար լուծմանը: Որտեղ ունենք անհամաձայնություն, մենք պարտավոր ենք հասնելու ներդաշնակության և միասնության, իսկ որտեղ ունենք կասկած, պետք է ձեռք բերենք վստահություն ու հավատ:
Այսօր Արցախը փաստացի անկախ հանրապետություն է, և Արցախի քաղաքացու ազատությունն ու անկախությունը անշրջելի փաստ է: Մեր գլխավոր խնդիրներից մեկն է լինելու բոլոր միջազգային հարթակներում սատարել արցախահայության աստվածատուր ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացմանը»: