|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ կառավարությունը սահմանել է ընդերքօգտագործման հետ կապված գործունեությանը վերաբերող հրապարակային հաշվետվությունների լրացման, դրանք կազմելու և լիազոր մարմին և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից իր պաշտոնական կայքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկության հրապարակման կարգը:
Որոշման ընդունմամբ նշված ոլորտի հետ կապված գործունեության վերաբերյալ տեղեկությունը հանրության համար կդառնա առավել բաց և հասանելի:
ՀՀ ժողովրդագրական պետական քաղաքականության հաջող իրականացումը պահանջում է նոր, թիրախավորված միջոցառումներ, որոնք կարող են որակական փոփոխություն մտցնել երիտասարդ և բազմազավակ ընտանիքների եկամտի, կենսապայմանների և սոցիալական այլ խնդիրների լուծման բնագավառում: Դրանցից մեկը մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքի սահմանումն էր:
Կառավարությունն իր այսօրվա նիստում այդ աջակցության տրամադրման նպատակով իր նախկին որոշումներից մեկը լրացրել է՝ սահմանելով աջակցության իրականացման կարգը: Դրանով ակնկալվում է ապահովել զբաղվածության քաղաքականության բարեփոխման շարունակությունը և մեծացնել մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու և երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունը: Բացի այդ, ներկայումս իրականացվում են զբաղվածության ոլորտի պետական քաղաքականության մի շարք բարեփոխումներ՝ հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկայում վեր հանված մի շարք խնդիրները: