|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջի հետ, սակայն այսօր նոր` երիտասարդ կադրեր են պետք. այսօր լրագրողներին ասաց Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ հանրության մոտ ձևավորված պահանջ և տրամադրություն կա` երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու: «Վերջին մի քանի ամիսներին, մանավանդ` Հայաստանում կատարված իշխանափոխությունից հետո, Արցախի ժողովրդի մոտ նույնպես ձևավորվեց փոփոխություններ կատարելու պահանջ»,- ասաց Հարությունյանը` միևնույն ժամանակ հայտարարելով, որ չի պատրաստվում հրաժարվել քաղաքականությունից, շարունակելու է ղեկավարել իր կուսակցությունը:
«Վերջին մեկ ամսում նախագահի հետ քննարկում էինք, թե ինչպիսի բերափոխումներ են հարկավոր, որոնք հանրությանը վստահություն կներշնչեն: Այդ քննարկումների առանցքում դրվում էր կադրային լուրջ փոփոխությունների հարցը»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում Արցախում բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել, երկրում ժողովրդագրական աճ է գրանցվել, նվազել են միգրացիոն երևույթները, ծնելիությունն է աճել և այլն: Նրա խոսքով` վերջին մի քանի ամիսների ընթացքում Արցախում վերաբնակեցման լուրջ ծրագրեր են իրականացվել, որոնք պետք է շարունակել: