|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նուր Սուլթանից շուտ է վերադարձել, որ գա, Ազգային ժողովի հարցուպատասխանին հասնի: Այսպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց լրագրողների դիտարկմանը, որ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ ինքը պնդում էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը աշխարհի որ ծայրում էլ լինի, պետք է ներկա լինի ԱԺ հարցուպատասխանին։
«Անցյալ տարվա դեկտեմբերին որոշվել էր, որ մայիսի 29-ին Նուր Սուլթանում պետք է լինի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ, եւ մենք նախագահող երկիր ենք: Այդ ժամանակ չէինք կարող կանխատեսել, որ այս օրը լինելու է Ազգային ժողովի հարցուպատասխան, որովհետեւ Ազգային ժողովը դեռ ձեւավորված էլ չէր։ Երկրորդ՝ նոր խմբագրությամբ` Սահմանադրության մեջ ձեւակերպումը փոխված է։ Երրորդը հիշում եք, որ Նուր Սուլթանում ասում էին` արագ դուրս են եկել. ես այնտեղից մի քիչ շուտ դուրս եմ եկել, որ գամ ԱԺ հարցուպատասխանին հասնեմ: Ես ասել եմ, որ, սովորաբար, շարժվում եմ` լուսացույցերի տակ կանգնելով: Օդանավակայանից հրահանգել եմ, որ ճանապարհները բացեն, որ ես հասնեմ ԱԺ: Հասել էի ԱՄՆ դեսպանատան մոտ, ինձ զանգեցին, ասացին, որ պատգամավորներն իրենց հարցերն հանել են, մնացել է մեկ հարց, այնպես որ` Ձեր գալն անիմաստ է»,– մանրամասնեց վարչապետը։