կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-29 21:47
Քաղաքական

Պագոնները չէին ընկնի, որ ասեր` ներողություն. Շարմազանովը` Փաշինյանին

Պագոնները չէին ընկնի, որ ասեր` ներողություն. Շարմազանովը` Փաշինյանին

Այսօր այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին ՀՀԿ-ից շատ քիչ մարդիկ են հրավիրված եղել, ԱԺ խորհուրդը հրավիրված չի եղել: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը թեև հրավիրվել էր, սակայն նա հրաժարվել է մասնակցել այդ տոնակատարություններին, ասելով, որ օրենսդիր մարմնի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք է դրսևորվել:

Շարմազանովի խոսքով` անկախ անձից և քաղաքական ճաշակից, ԱԺ խորհրդի բոլոր անդամները պետք է հրավիրված լինեին: Դիտարկմանը, թե վարչապետ Փաշինյանը արդեն հայտարարել է, որ տեղի է ունեցել ցավալի թյուրիմացություն, Շարմազանովը պատասխանեց.

«Փաստորեն թյուրիմացություն է հա՞, որ 58 հոգանոց ՀՀԿ խմբակցությունից 3 հոգի է հրավիրվում, իսկ 9 հոգանոց «Ելք»-ից 4 հոգի է հրավիրվում:Մեր հարգարժան վարչապետը կարող էր աշխատանքի նշանակել կոմպետենտ կադրերի, որոնք պետք է գիտակցեին, թե ինչ է պետական միջոցառումը, և ինչ է իշխանություների պատշաճ ներկայացվածությունը: Սա ոչ ժողովրդավարական վերաբերմունք է ԱԺ նկատմամբ: Ես ակնկալում էի, որ ոչ թե պետք է ասվեր, որ եղել է թյուրիմացություն, հետո «բոչկան գլորեին» նախկին իշխանությունների վրա, այլ ակնկալում էի ավելի արժանապատիվ պատասխան, այդ թվում նաև ներողություն: Պագոնները չեն ընկնի, որ ասեր ներողություն»,- ասաց Շարմազանովը: