Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվել են էլեկտրաէներգիայի թանկացման մասին: ԱԺ նախագահը նախ նշեց, որ այդ հարցով կհրավիրվեն խորհրդարանական լսումներ, հավանաբար` հունիսի 12-ին, և հույս հայտնեց, որ հենց լսումների ժամանակ ՀԾԿՀ-ն և ՀԷՑ-ը կտան բոլոր հարցերի պատասխանները:
Հարցին` լսումները բա՞ց կլինեն, թե՞ փակ, ԱԺ նախագահը պատասխանեց, թե ընդհանրապես ինքը փակի կողմնակից է:
«Որովհետև բացի դեպքում բոլորը ներկայանում են այնպես, որ նույնիսկ պատրաստ են՝ եռաֆազը ընկնի գլխներին և կոտորվեն հանուն ազգի, իսկ փակ քննարկման դեպքում, փորձում են խնդիրները լուծել»,-ասաց նա: «Բոլոր քաղաքական ուժերը զբաղվում են այս հարցով, ինձ համար կարեւորը ոչ թե 17 դրամով թանկանալն է կամ այլ բան, ինձ համար կարեւոր է, որ որոշումը հարմար լինի հասարակությանը»,-ասաց նա:
Լրագրողների այն հարցին, թե ինչու ՀԷՑ-ի ճոխության համար պետք է վճարեն քաղաքացիները, ԱԺ նախագահը վստահեցրեց որ նման չի լինելու, բնակչության հաշվին որեւէ ճոխոթյուն չի արվել եւ չի արվելու:
«Կարևոր չէ 17 դրամով է , թե ընդհանրապես չի թանկացվում, խնդիրը միայն բարձրաձայնելը և չբարձրաձայնելը չէ, պետք է այնպիսի որոշում լինի որպեսզի հավանության արժանանա ինչ-որ չափով հասարակության համար»: ԱԺ նախագահը շեշտեց՝ որևէ ծախս չկա, որի համար հասարակությունը պարտավորվի վճարել, և լսումների ժամանակ այդ հարցերին պատասխան կտրվի: «Որևէ ճոխություն չի կատարվել, և ես նախնական դա կարող եմ ասել, իսկ համոզիչ լինելու համար և ընկերությունը կպատասխանի, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,-եզրափակեց նա: