կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-06 09:43
Քաղաքական

Գալուստ Սահակյանի որդին առաջիկայում հրաժարական կտա. «Ժողովուրդ»

Գալուստ Սահակյանի որդին առաջիկայում հրաժարական կտա. «Ժողովուրդ»

«ՀՀ առողջապահության նախարարությունում առաջիկայում պաշտոնանկությունները անխուսափելի են։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ երեկ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը իր մոտ է կանչել փոխնախարար Տիգրան Սահակյանին (ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն) և նրա հետ տհաճ զրույց ունեցել։ Ենթադրվում է, որ Սահակյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի։

«Ժողովուրդ»–ը փորձեց Տիգրան Սահակյանից պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ «Դա ոչ իրատեսական և տրամաբանությունից հեռու տեղեկություն է։ Այդ տեղեկությունը տարածում են այն մարդիկ, որոնք ո՛չ հասկանում են առողջապահությունից և ո՛չ էլ քաղաքականությունից»,– պատասխանեց ԱԺ նախագահի որդին։ Մեր այն հարցին, որ եթե նախարարն, այնուամենայնիվ որոշի իրեն ազատել, ապա ինչպես կարձագանքի այդ փաստին, Սահակյանը պատասխանեց. «Շատ հանգիստ։ Ես ընդհանրապես պաշտոնից կառչած չեմ և ինչ-որ քայլեր չեմ ձեռնարկի։ Ի վերջո, մարդն է գեղեցկացնում պաշտոնին, այլ ոչ թե պաշտոնը՝ մարդուն»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։