|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ վարչապետը հրամանագիր է ստորագրել պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին (ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն-խմբ.) արձակուրդ տրամադրելու մասին:
Համապատասխան հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն եւ լրացուցիչ արձակուրդները՝ 2017 թվականի փետրվարի 1-ից մինչեւ մարտի 6-ը ներառյալ եւ չվճարվող արձակուրդ՝ 2017 թվականի մարտի 7-ից մինչեւ ապրիլի 3-ը ներառյալ:
2. Արման Սահակյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի վրա»: