կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-25 14:08
Քաղաքական

Հրաժարական չեմ տալու. Հրայր Թովմասյան

Հրաժարական չեմ տալու. Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում: 

Միևնույն ժամանակ Թովմասյանն ընդգծեց, որ Սահմանադրական դատարանը երբեք որևէ քաղաքական ուժի հետ չի համագործակցում, և որ Սահմանադրական դատարանն իրականացնում է իր գործառույթները:

Անդրադառնալով ՀՀ գործող Սահմանադրությանը` նա նշեց. «Այն Սահմանադրությունը, որի մշակմանը ես մասնակցել եմ, արժանացել է և' հայաստանյան, և' միջազգային հեղինակավոր կազմակերխպությունների բարձր գնահատականին ու այս ժամանակաահատվածում էլ դեռևս որևէ խնդիր չի առաջացնում»:

Դիտարկմանը` Սահմանադրությունը գրվել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի համար, Թովմասյանն արձագանքեց. «Դուք սխալվեցիք, և իրադարձությունները դա ցույց տվեցին»:

Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք Վահե Գրիգորյանին տեսնում է որպես ՍԴ դատավոր, նա ասաց. «ՍԴ կազմում ես տեսնում եմ յուրաքանչյուրին, ով կստանա ԱԺ պատգամավորների 3/5-ի աջակցությոնը: Ես` որպես ՍԴ նախագահ, ունեմ 0 ազդեցություն որոշելու վրա, թե ով պետք է լինի ՍԴ դատավոր»:

Թովմասյանը հավելեց, որ ցանկացած թեկնածությանը, որը կառաջադրեն երեք սուբյեկտները` նախագահ, կառավարություն, ԱԺ պատգամավորներ, կողմ է, և որ ինքը հարգում է բոլոր կառույցների սահմանադրական իրավունքը: