|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր խորհրդարանում լրագրողները ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանից (ՍԱՍ-ի Արտակ) հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ճիշտ էր ՍԱՍ-ի հայտնի ձայնագրության վերաբերյալ հարուցված գործի կարճումը: Նա նախ փորձեց շրջանցել լրագրողներին, չպատասխանել նրանց հարցերին, այնուամենայնիվ, կարճ պատասխանեց. «Ճիշտ էր»:
«Ես չեմ այդպես կարծում, քննչական մարմիններն են կարծում»,-նշեց նա:
Լրագրողների հարցերի մեծ մասին նա չէր պատասխանում, քայլում էր դեպի ԱԺ մուտքը. «Մինչ7 մեքենա կուղեկցեք չէ՞ ինձ»,-ասաց նա:
«Ինչ ասում են, սաղ սուտ ա»,-ասաց Արտակ Սարգսյանը:
Նշենք, որ ընտրությունների նախաշեմին լրատվամիջոցներում հայտնվեց ձայնագրություն` արված ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ գրուպում անցկացված ժողովի ժամանակ: Ձայնագրությունից պարզ էր դառնում, որ ընկերության աշխատակիցներին ստիպում են Արտակ Սարգսյանի համար ձայներ հավաքել` սպառնալով, որ հակառակ դեպքում աշխատանքից կհեռացվեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՔԾ-ն կարճել էր գործը հանցակազմի բացակայության պատճառով: