Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
GALLUP International association-ի իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի քաղաքացիների համար երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը գործազրկությունն է: Այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց GALLUP International association-ի` Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Քաղաքացիներին հարցրել ենք, թե որոնք են ներկա պահին մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները: 45.2%-ը պատասխանել է՝ գործազրկությունը, 29.6%-ը կարծում է, որ տնտեսական վիճակը, 23.9%-ը` ցածր թոշակներն ու ցածր աշխատավարձերը»,- նշեց Նավասարդյանը:
Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու արտաքին քաղաքականության խնդիրները ավելի քիչ տոկոսներ են ստացել: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարևորության տեսանկյունից ստացել է 23.4%, իսկ արտաքին քաղաքականության խնդիրները` 8%»,- ասաց Արամ Նավասարդյանը:
Կարևորության ցածր ցուցանիշ են արձանագրել նաև առողջապահական համակարգի վատ վիճակը, արտագաղթը, կրթական համակարգի վատ վիճակը, գնաճը, բարձր կոմունալ վճարներն ու բարձր հարկերը:
Ի դեպ, 1111 հարցվածների 2.9%-ը տեղյակ չէ, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ: