Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Խոստմանս համաձայն` իմ մանդատը վայր դրեցի. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը:
Դիտարկմանը` պատգամավորը պետք է իր խղճով առաջնորդվի, և մանդատ վայր դնելը հակասահմանադրական է, նա արձագանքեց. «Դուք կարծո՞ւմ եք` ես դա չգիտե՞մ: Ես իմ ելույթի ժամանակ հայտարարել էի` եթե կուսակցությունս ցանկանա, ես պատրաստ եմ վայր դնել մանդատս»:
Հարցին` իրեն կուսակցությունից հեռացնելու քննարկում կա՞, Վարդանյանը պատասխանեց. «Կուսակցության ընկերների հետ զրույց կունենանք, ըստ այդմ` դուք տեղեկություն կստանաք»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ գործունեություն է ծավալելու: «Ծավալում եմ Աղվան Վարդանյանի բուռն գործունեություն»,- ասաց նա:
Աղվան Վարդանյանն իր մանդատ վայր դնելը «բռնապետական քայլ» չի որակում: «Բացարձակ, դա իմ որոշումն է: Ես առաջնորդվել եմ իմ խճով և համոզմունքով: Ես իմ ելույթում ասացի` եթե կուսակցությունս ցանկանա, ես վայր կդնեմ մանդատս, ինչն այսօր արել եմ»,- ասաց նա:
Հարցին` չի՞ փոշմանել, որ ժողովրդին դեմ է գնացել, Վարդանյանը պատասխանեց. «Եթե դուք կարդաք իմ ելույթը, այնտեղ ամեն ինչ ասված է` ժողովուրդը նաև ես եմ: Այդքան ասում եք` հայ ժողովուրդ, հայ ժողովուրդ, ժողովուրդը նաև ես եմ»:
Անդրադառնալով մամուլում շահարկվող թեմային, թե մանկատան երեխաների համար բնակարաններ կառուցելու ծրագրի պատճառով իր դեմ կոմպրոմատներ կային, Վարդանյանն ասաց. «Մոռացե'ք, այդ փողով պետությանը ոչ մի կոպեկի վնաս չի տրվել, և այդ զառացանքները վաղուց հերքվել են»: