Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել էինք, որ Արարատի մարզի Դեղձուտ համայնքի բնակիչներն առավոտյան ժամը 9-ից շրջափակել են գյուղապետարանի շենքը, փակ է նաև դպրոցը: Հայտարարել են դասադուլ և գործադուլ: Նրանք հայտարարել էին նաև, որ շրջափակելու են ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանի տունը՝ պահանջելու բացատրություն, թե ինչու չի քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին:
Բնակիչները «ՀՀԿ, հեռացիր», «Կանաչուտ, միացիր» կոչերով շարժվեցին դեպի Կանաչուտ համայնք, որտեղ էլ բնակվում է պատգամավորը: Կանաչուտում բնակիչներին դիմավորեցին Ալիկ Սարգսյանի կողմնակիցները, ովքեր կազմակերպեցին հրմշտոց և փորձում էին թույլ չտալ ցուցարարներին` մոտենալ Սարգսյանի տանը: Նրանց չհաջողվեց կանգնեցնել ցուցարարներին:
Ցուցարարներն այս պահին Սարգսյանի տան մոտ են և հայտարարում են` եթե պետք լինի, մի քանի օր կմնան այդտեղ, նստացույց կանեն այնքան ժամանակ, մինչև Սարգսյանը չմիանա ժողովրդին:
Նշենք, որ հարակից գյուղերի բնակիչներն էլ են այս պահին միացել դեղձուտցիներին: