|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Օգոստոս ամսին Հունգարիայի Գյոր քաղաքում կկայանա աշխարհի երիտասարդական առաջնությունը: Արդեն հայտնել ենք, որ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 2 մեդալ: Բացի այս, երիտսարդական հավաքականի 7 անդամ ձեռք է բերել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք: Հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Աշխարհի երիտասարդների առաջնության ուղեգիր են ձեռք բերել 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը:69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու 51 կգ քաշային Կարինե Սարգսյանը: