Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քուվեյթի նահանգապետ Սաբեթ Ալ Մուհամադ Ալ Մհաննայի հովանավորությամբ և IWG-ի կազմակերպությամբ AL-Shaheed զբոսայգում անցկացվեց գարնանային 2-րդ մշակութային փառատոնը:
Քուվեյթում հավատարմագրված շուրջ քսան դեսպանատների հետ փառատոնին մասնակցեց նաև Քուվեյթում ՀՀ դեսպանությունը։
Տարբեր ազգերի մշակութային ժառանգության ներկայացման երկու ձևաչափ էր որդեգրվել։
«Խաղաղության շրջանակ» խորհրդանշական անունն ունեցող մարգագետնում տարբեր երկրներ՝ գեղեցիկ ու զարդարուն հարևանությամբ ներկայացնում էին իրենց մշակութային ժառանգությունից պատառիկներ, իսկ բեմում միմյանց էին հաջորդում ազգային պարարվեստի կամ երգարվեստի նմուշները։
Մշակութային փառատոնին Հայաստանի տաղավարում ներկայացվեցին հայ վարպետների աշխատանքներ, ցուցադրվեցին կտավներ Տիգրան Մատուլյանից և Ռուբեն Աբովյանից։ Իսկ «Շաքե» պարախմբի աղջիկները հանդիսատեսին հիացրին Արա Գևորգյանի «Արցախ» պարի կատարումով։
Սիրտս անթաքույց ուրախություն էր ապրում․Քուվեյթի բաց երկնքի տակ, երկնաքերերի հայացքի ներքո հնչում է «Արցախ» երաժշտությունը, պաստառին՝ Հայաստանին հրավիրող ընտիր տեսաերիզ է, մեր աղջիկների նազանքը նմանը չունի, մեր տաղավարում՝ Հայաստան ցուցանակի ներքո մեր անընդգրկելի քաղաքակրթական ժառանգությունից մի աննշան, բայց որակյալ պատառիկ է, ու տասնյակ դրոշների կողքին մեր երկնուղեշ եռագույնն է։
Խաղաղությունն ու սերն այլընտրանք չունեն․ սրանք էին բոլորին միացնող արժեքները։