Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` հուլիսի 11-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հունիսի 21-ի որոշմամբ՝ հրավիրվել է Դատավորների ընդհանուր ժողով, որի ընթացքում ընտրվելու են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ:
Նշենք, որ, ըստ ՀՀ Սահմանադրության 174-ի հոդվածի, Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն երեք հինգերորդով, իսկ մյուս հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ բոլոր ատյանների դատարաններից: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատարանի նախագահ կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ:
Առաջադրման ցուցակում այս պահին առկա է 11 դատավորի անուն:
Հավելենք նաև, որ 66 դատավոր ավելի վաղ դիմել էր, որպեսզի իրենց անունները չներառվեն:
Առաջադրված են` վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը, Դավիթ Բալայանը, Սիմիզար Հովսեփյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը, Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, Շիրակի մարզի դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը և Սյունիքի մարզի դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը։