| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի բնակիչների ականապայթյունային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 12-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի երեք բնակիչ, խոտաբույսեր հավաքելու նպատակով, մուտք են  գործել ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերի միջանկյալ տարածք, որտեղ  պայթել է պայթուցիկ սարք, ինչի հետևանքով բնակիչներն ստացել են վնասվածքներ։ Բնակիչներից մեկն ստացել է ականապայթյունային վիրավորում՝ աջ բազկի ստորին երրորդի տրավմատիկ ամպուտացիա, մարմնի աջ և ձախ կեսերի բազմաթիվ բեկորային վնասվածքներ, իսկ մյուս երկուսը՝ ականապայթյունային վիրավորում՝ ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։