|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Երկիր ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` այսօր «Երկիր ծիրանի» կուսակցության գրասենյակ են այցելել իրավապահ մարմինների ներկայացուցիչները փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում ՀՀԿ խմբակցության կողմից բռնության ենթարկված` «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից, խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանից եւ Սոնա Աղեկյանից բացատրություն վերցնելու և նրանց դատաբժշկական փորձաքննության ուղեգիր տրամադրելու նպատակով:
«Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանը և Սոնա Աղեկյանը փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում իրենց նկատմամբ բռնի գործողությունների հետևանքով ստացած մարմնական վնասվածքների առկայությունը ստուգելու համար այսօր այցելել են դատաբժիշկների:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից ակնկալում է քրեական գործի հրատապ հարուցում և Տարոն Մարգարյանի գլխավորությամբ մեղադրյալների ներգրավում, որը մինչ այս պահը, առավել քան բավարար հիմքերի առկայության պայմաններում, դեռևս տեղի չի ունեցել»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք. «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին ապակե տարաներ` կոյուղաջրով: