|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ինչպես ԱԺ, այնպես էլ նախագահական ընտրություններում իշխանությանը ձայների երաշխավորված թվաքանակ է ապահովում բանակը: Բացառություն չի լինելու նաև այս ընտրություններում:
Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով` ԼՂՀ ՊՆ զորամասերում (ընտրության են տանում Սյունիք) զինվորներին արդեն կարգադրություն տրվել է, թե ում ընտեն, սակայն բացեիբաց չեն ասել` հարցրել են. «Գիտեք չէ՞` ում պետք է ընտրեք»: Դե, բնականաբար, բոլոր զինվորներն էլ «գիտեն, թե ում պետք է ընտրեն», բայց որոշ զինվորներ փորձել են կատակել` թվելով մի քանի նորահայտ թեկնածուների անուններ: Զինծառայողների այդ միամիտ կատակը չեն ընկալել կամ չեն ցանկացել ընկալել հրամանատարները, ովքեր «հանդուգն» զինծառայողներին արտահերթ վերակարգ են նշանակել: Տեղեկություններ կան նաև, որ մի քանիսին էլ զինվորական մեկուսարան են ուղարկել, քանի որ հակաճառել են հրամանատարներին` պարզաբանելով, որ իրենք ընդամենը կատակել են:
Հ.Գ. Բարեկամական խորհուրդ` հատուկ գերատեսչություններին եւ նրանց ծառայող կայքերին` չհերքե'ք, այլապես կնշենք զորամասի անունը: