|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ Ոստիկանության տեղեկացմամբ, հոկտեմբերի 13-ին, ժամը 00.10-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ամիրյան փողոցի թիվ 3 հասցեից իրենց մոտ է տեղափոխել անհայտ տղամարդու դիակ, իսկ քիչ անց մեկ այլ հաղորդում է ստացվել, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խմբին հաջողվել է պարզել դիակի ինքնությունը՝ ԻԻՀ քաղաքացի, 1959 թ. ծնված Էսֆանդիար Կայհանի /մնացած տվյալները պարզվում են/:
Արտաքին զննությամբ դիակի ծոծորակի շրջանում հայտնաբերվել է արյունոտ, սալջարդ պատռված վերք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: