|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
2017 թվականին Նովրուզ տոնի ընթացքում՝ մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանած 8100 ուղևոր:
Նախորդ տարվա մարտի 19-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 5300 իրանցի զբոսաշրջիկ: 2017 թվականին Իրանից դեպի Հայաստան իրանական ավիաընկերություններն իրականացրել են 80 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթեր, իսկ 2016 թվականին իրականացվել է 48 չվերթ: Այս մասին տեղեկացնում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: