Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվանն Վարդանյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին տեղեկացրեց, որ անցած շաբաթ և կիրակի Դաշնակցության տարածաշրջանային հերթական համաժողովն է անցկացվել: Նրա խոսքով՝ այսպիսի համաժողովներ պարբերաբար լինում են, որին մասնակցում են ՀՅԴ տարածաշրջանային տարբեր կառույցների ղեկավարներ:
«Այս տարվա ընթացքում արդեն թվով երրորդ համաժողովն էր: Առաջինն անցկացրել էինք Արգենտինայում` ամերիկյան մայրացամաքի և Ավստրալիայի կառույցների համար, երկրորդն Աթենքում էր` Եվրոպայի, Մերձավոր Արևելքի կառույցների հետ, և երրորդը` այս իմ նշածը: Ներկայացվեց և քննարկվեց կուսակցության վերջին շրջանի գործունեությունը»,- հայտնեց Վարդանյանը:
Այնուհետև պատգամավորը նշեց մի փաստ, որը, նրա խոսքով, դուրս էր մնացել մամուլի ուշադրությունից: «ԱԺ վերջին նիստից կուզեի ձեր ուշադրությունը մեկ հատկանշական երևույթի վրա բևեռել, որը չէր նկատվել, և մամուլն էլ չէր անդրադարձել: Մենք այդ նիստի ընթացքում ևս ունեինք սահմանադրական օրենքի` երկրորդ ընթերցմամբ քվեարկություն` «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն էր, և ի տարբերություն նախորդ նիստերի, երբ սահմանադրական օրենքներն ընդունվում էին ճիշտ անհրաժեշտ 63 ձայնով, այս անգամ այդ օրենքի երկրորդ ընթերցումը հավաքեց 84 ձայն: Սա դրական երևույթ է և անհրաժեշտ էր ֆիքսել»,- նշեց Վարդանյանը: