|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Առցանց ձևաչափով մարտի 15-ին կայացել է Հայաստանի և Արցախի լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների տարածաշրջանային 5-րդ և վերջին ժողովը: Ժողովի ընթացքում համակարգող խորհրդի անդամները զեկույց են ներկայացրել նախորդ 4 առցանց տարածաշրջանային ժողովների մասին, որից հետո մասնակիցները քննարկումների միջոցով հնչեցրել են իրենց գնահատականներն ու առաջարկները:
Քննարկումների թեմաները վերաբերվել են հետպատերազմյան փուլի տեղեկատվական խնդիրներին, լրագրողական համահայկական ցանցի հավելյալ կայացմանը, համակարգող խորհրդի աշխարհագրության ընդլայնմանը և առաջիկա համաժողովի կազմակերպման անհրաժեշտությանը։
Համակարգող խորհրդի անդամները հաստատել են, որ շուտով տեղի կունենա խորհրդի լիագումար նիստը, որում կքննարկվեն տարածաշրջանային 5 ժողովների ընթացքում հնչած առաջարկները և առաջիկա գործունեության ծրագիրը։