Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Այն վերածվել է մրցավազքի երկու ավանդական կուսակցությունների՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրելի Ռամկավար ազատական եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների միջեւ: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հատկապես այն կազմը, որը ներկա է գտնվելու գագաթնաժողովին:
Նախ ընդգծենք՝ գագաթնաժողովը կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Ուշագրավ է, որ այդ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվել են անգամ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Այլ հանգամանք եւս. գագաթնաժողովին չեն մասնակցելու «Հայ հեղափոխական դաշնակցության» ներկայացուցիչները, եւ սա՝ այն դեպքում, երբ տարիներ շարունակ հենց այս կուսակցությունն է առաջնային տեղ զբաղեցրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:
Իրականում առաջին հերթին սա նաեւ Նիկոլ Փաշինյանի ու «Դաշնակցության» հակամարտության արդյունքն է, եւ վարչապետը ավելի շատ տեղ է տալիս սփյուռքում առկա այլ ուժերին, օրինակ՝ Ռամկավար ազատական կուդակցության ու Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամներին, քան դաշնակցական գործիչներին։ Հենց դա է պատճառը, որ նրանք հրավիրված չեն։ Հարկ է ընդգծել, որ Հայաստան-Սփյուռք գործակցության թեմայով համահայկական համաժողովը պարբերաբար իրականացվում է՝ 1999 թվականից սկսած։ Վերջինն անցկացվել է 2017 թվականին:
Համահայկական գագաթնաժողովը 2018թ.-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո չէր անցկացվել։ Միջոցառման կազմակերպման եւ անցկացման նպատակով կառավարությունը հատկացրել է 308.9 միլիոն ՀՀ դրամ գումար, իսկ գնման գործընթացն իրականացվելու է «Հրատապ մեկ անձից» ընթացակարգով։ Այս անգամ հրավիրված է 600 անձ՝ 40 տարբեր երկրներից:
Որպես համեմատություն` 2017թ.-ին տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք 6-րդ եռօրյա համաժողովին մասնակցում էր մոտ 1500 սփյուռքահայ՝ աշխարհի 70 երկրից, եւ ծախսվել էր 85 միլիոն դրամ, որը հատկացվել էր բյուջեից եւ կառավարության պահուստային ֆոնդից: Ստացվում է, որ համաժողովի մասնակիցների թիվը, 2017թ.-ի համեմատ, 2,5 անգամ կրճատվում է, սակայն ծախսերը ավելի քան 3,5 անգամ ավելանում են։
Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում