|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը շարունակում է մեծ ազդեցություն ունենալ:
Ըստ Asbarez-ի՝ բրիտանական «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրի ժամանակ հաղորդավարը Հայոց ցեղասպանության մասին հարց է ուղղել` «Քլոե և Քիմ Քարդաշյանները, ինչպես նաև Շերը ներկա են եղել 2017 թվականին նկարահանված «Խոստումը» ֆիլմի պրեմիերային, որի գլխավոր դերում է Քրիստիան Բեյլը. ո՞ր ողբերգության վրա է հիմնված այդ ֆիլմը»:
Պատասխան տարբերակները եղել են չորսը՝ «Հայոց ցեղասպանությունը», «Բոփալ քիմիական աղետը», «Չերնոբիլի միջուկային աղետը» և «Իռլանդիայում կարտոֆիլի սովը»:
Հիշեցնենք, որ «Խոստումը» 2015 թվականին կյանքից հեռացած Քըրք Քըրքորյանի վերջին նախագիծն է: