կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-03 09:23
Քաղաքական

Կարեն Կարապետյանին ուղղորդում է միլիոնատեր փեսան. «Հայկական ժամանակ»

Կարեն Կարապետյանին ուղղորդում է միլիոնատեր փեսան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանի կադրային քաղաքականության վրա բավական մեծ ազդեցություն ունի նրա միլիոնատեր փեսան՝ Էներգետիկ ենթակառույցների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Վերջինիս, հիշեցնենք, այդ պաշտոնում նշանակել էր Հովիկ Աբրահամյանը: Հայկ Հարությունյանը ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է, իսկ Արզուման Հարությունյանն իր հերթին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է: Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանը իր փեսայի խորհրդով է ընտրել հատկապես իր երիտասարդ խորհրդականներին: Ավելի շուտ Հայկ Հարությունյանի առաջարկած կադրերն են նշանակվում տարբեր պաշտոնների:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն ունի տասնչորս օգնականներ եւ խորհրդականներ, որոնցից միայն յոթին ինքն է նշանակել: Իսկ նրանցից չորսը աշխատում են հասարակական հիմունքներով, այսինքն պետք է, որ առանց աշխատավարձի խորհուրդներ տան վարչապետին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում