կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-12 17:32
Քաղաքական

Ընդամենը հարց է հնչել. Դավիթ Բաբայանը՝ ՌԴ օդուժի կողմից Ստեփանակերտի օդանավակայանը շահագործելու մասին

Ընդամենը հարց է հնչել. Դավիթ Բաբայանը՝ ՌԴ օդուժի կողմից Ստեփանակերտի օդանավակայանը շահագործելու մասին

REGNUM գործակալության մոսկովյան գրասենյակում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի կողմից ընդամենը հարց է հնչել ՝ արդյո՞ք Արցախը պատրաստ է Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել ռուսական օդուժին ահաբեկիչների դեմ պայքարի համար, նախագահն էլ պատասխանել է՝ մենք գրեթե ամեն օր առնչվում ենք ահաբեկչության հետ, որովհետև Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, երկիր, որն ամեն օր դիմում է թե\' քաղաքական, թե\' ռազմական, թե\' լրատվական ահաբեկչության: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ օդանավակայանի տրամադրման կամ չտրամադրման մասին նախագահի կողմից որևէ խոսք չի եղել: Ավելին՝ հիշյալ հարցի հետ կապված որևէ առաջարկ չի եղել նաև Ռուսաստանի կողմից:

Հիշեցնենք, որ REGNUM-ն այսօր գրել էր, որ ԼՂՀ նախագահն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է կիրառվել ՌԴ օդուժի կողմից Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, և որ օդանավակայանի շահագործումը սկսելուց հետո ԼՂՀ-ն պատրաստ է քննարկել է այդ համագործակցությունը ՌԴ-ի հետ: