կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-10 15:35
Հասարակություն

Որքանո՞վ է նպատակահարմար հավաքագրել որոշակի քանակի արյուն և դրա մի մասը ոչնչացնել. Աղվան Վարդանյան

Որքանո՞վ է նպատակահարմար հավաքագրել որոշակի քանակի արյուն և դրա մի մասը ոչնչացնել. Աղվան Վարդանյան

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե դոնորների` հավաքագրված արյունը քանի՞ տարի հետո է ոչնչացվում և ո՞ր մասը: «Որքանո՞վ է նպատակահարմար հավաքագրել որոշակի քանակի արյուն, հետո դրա մի մասը ոչնչացնել»,- հարցրեց պատգամավորը:

Փոխնախարարը պատասխանեց, որ խոսքը ոչ թե տարիների, այլ ամիսների մասին է: «Մոտ երեք ամսվա մասին է խոսքը: Այդ ժամկետը լրանալուց հետո, արյունը հնարավոր չէ օգտագործել»,- ասաց նա:

Վարդանյանն էլ հարցրեց` հնարավո՞ր է, որ աշխարհում հավաքագրված արյան ոչնչացման ժամկետը երեք ամիս չէ, այլ ավելի երկար է:

Խաչատրյանը պատասխանեց, որ այդպես չէ: «Ամբողջ աշխարհում նույն ժամկետն է: մենք ունենք պահպանող սարքեր` արյունն անվտանգ տեղ հասցնելու համար, ունենք բոլոր պայմանները հավաքագրած արյան պահպանման համար»,- նշեց նա:

Փոխնախարարի խոսքով` օրինակ` սահմանված է, թե մեկ մահճակալի հաշվով ինչքան արյուն պետք է ունենա հաստատությունը, սակայն, հաշվի առնելով, որ այդ արյունը թանկարժեք նյութ է, դրա համար ստեղծել են իրենց  տվյալների լոկալ բազան: Միևնույն ժամանակ, նա չհերքեց, որ չեն կարողանում արյան պաշարների խնդիրը լիարժեք լուծել: