Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ այսօր ՀՀ նախագահի նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նշեց, որ նախորդ կոալիցիոն հուշագիրն ու նոր ստորագրվածը իրար լրացնող փաստաթղթեր են, իսկ նորն ուժի մեջ է մնալու մինչև 2022 թվականը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ երկու հուշագրերը համեմատելիս նշեց, որ նախորդ փաստաթուղթը նախընտրական էր: «Նախորդը կախված էր նրանից, թե ինչ քվե կստանան երկու քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններում: Նոր համաձայնագիրը լիարժեք է, սահմանում է գործունեության ժամկետ, որը համընկնում է 6-րդ գումարման ԱԺ-ի ժամկետների հետ»,- ասաց նա:
Ըստ Աշոտյանի` խորհրդարանական հանրապետությանը բնորոշ նոր համագործակցության տարրեր է ամրագրում, որոնք մինչ այդ գոյություն չեն ունեցել մեր քաղաքական պատմության մեջ:
Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ այս հուշագրի մեջ որևէ պաշտոնի մասին խոսք չկա: «Միայն կա մեկ կետ, որ վարչապետի թեկնածուին ՀՀԿ-ն է առաջարկելու»,- ասաց նա:
Նախորդ կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո բացթողումների ու առավելությունների մասին հարցին անդրադառնալով` երկու ուժերի ներկայացուցիչներն էլ նշեցին, որ համագործակցության ընթացքում խնդիրներ չեն առաջացել, ընդհակառակը`բազմաթիվ խնդիրներ են լուծվել:
«Բոլոր ոլորտներում էլ հսկայական անելիքներ ունենք` տնտեսության մեջ առկա խնդիրները լուծելու, կոռուպցիայի դեմ պայքարելու և մնացած բոլոր ոլորտներում: Այս համագործակցությունը որոշակի լավատեսության հիմքեր է ստեղծել մեր հասարակության շրջանում: Երկրում կկարողանանք արմատական, որակական փոփոխություններ անել, և սա դրական է: Կարևորը, որ ուղղությունը ճիշտ է ընտրված»,- հայտարարեց Վարդանյանը:
Աշոտյանն էլ նշեց, որ նախընտրական կոալիցիան հիմք հանդիսացավ, որ ընդդիմադիր դաշտում ևս գաղափարական դաշինքներ ստեղծվեն, ինչի արդյունքն այն եղավ, որ այդ դաշինքներից մեկը խորհրդարանում է հիմա: