Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ավարտվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Ելք» խմբակցության` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու առաջարկությունը ԱԺ նիստերի օրակարգ մտցնելու հարցի քննարկումը:
Երբ հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանը հայտարարեց հարցը քվեարկության դնելու մասին, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ևս կողմ քվեարկեց, թեև հանձնաժողովի անդամ չէ: Արմեն Աշոտյանն էլ կատակեց. «Ոնց որ լցոնում եք ուզում անել, պարո'ն Մարուքյան»:
Իսկ երբ պետք է «դեմ» քվեարկեին, հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը չէր քվեարկում, և նրա ձեռքը բարձրացրեց Արմեն Աշոտյանը: Ինչին էլ «Ելք»-ականները արձագանքեցին. «Ուղղորդում եք, պարո'ն Աշոտյան»: Աշոտյանն էլ կատակեց, թե չի ուղղորդում, հուշում է: Փաշինյանն ասաց. «Թող տեղեկանք ներկայացնի, որ չի կարող քվեարկել»:
Ի վերջո, հանձնաժողովը ձայների` երկու կողմ, երեք դեմ հարաբերակցությամբ մերժեց հարցը:
Հարցը, որպես բացասական եզրակացություն ստացած նախագիծ, կընդգրկվի լիագումար նիստի օրակարգում, բայց չի քննարկվի: