| 
                            Փոխարժեքներ
                                                        30 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 | 
| EUR | ⚊ | € 445.68 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7923 | 
| GBP | ⚊ | £ 505.75 | 
| GEL | ⚊ | ₾ 140.96 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  7 տարի առաջ - 2017-11-16 12:56
            7 տարի առաջ - 2017-11-16 12:56  
         
                
            ԱԺ-ում 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը համաձայն չէր այն դիտարկման հետ, որ եթե ընդդիմություն է, ուրեմն դեմ պետք է քվեարկի: Նա նշեց, որ իրենք դեմ քվեարկելու հիմնավորումները ներկայացնում են:
«Մազոխիստական մոտեցում է կառավարության կողմից, որ քննադատելու, կպնելու տեղ թողնեն՝ առնվազն կարևորագույն երեք կետով նվազեցնելով դրամական ծախսերը: Կարող է կան մարդիկ, ովքեր ավելի շատ ժամանակ են անցկացրել այլ պետություններում պաշտոնավարելիս, ֆինանսական կորպորացիաներում աշխատելիս, ՀՀ-ում օտարերկրյա կազմակերպություններ ղեկավարելիս, միգուցե դրա համար են կրճատել կրթության, առողջապահության, սոցիալական ծախսերը: Ախր գոնե սիմվոլիկ պետք է ավելացում տալ, ոչ թե նվազեցում, որ խոսելու տեղ չլինի: Երևի հոգեբանության դրսևորում է»,- ասաց պատգամավորը:
Ուրիխանյանը հայտարարեց, որ տրանսպորտի և կապի նախարարությունը հավանաբար ՀՀ-ում ոլորտը զարգացնելու համար առաջարկ է արել, որ բյուջեում տեղ գտնի մի դրույթ, ըստ որի՝ «Հարավկովկասյան երկաթուղուն» սուբսիդիա տրամադրվի: «Ուղևորափոխադրումներից ստացած վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պետական բյուջեից սուբսիդիա է տրամադրում 308 մլնի չափով: Սիրելինե'րս, 365 միլիոն համադրելի գումարով նվազեցրել եք սոցիալական ծախսերը»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ ջրային տնտեսության ոլորտում, ըստ բյուջեի, շարունակելու են արտաքին աղբյուրներից ստացած նպատակային վարկերով ծրագրեր իրականացնել: «Ջրային տնտեսության ոլորտում հայտնի դրամաշրջանառության և եկամուտների այլևայլությունների պատմությունները պատմե՞մ, թե՞ գիտեք` որտեղից կարող էր բերել»,- ասաց նա: