|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԲՀԿ ավագանու ցուցակը, նախորդի համեմատ, փոխվել է 90 տոկոսով. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Ըստ նրա` եթե կուսակցությունն ընտրություններին մասնակցելու պատասխանատվություն է վերցնում իր վրա , նշանակում է` քաղաքացու համար այլընտրանք է ստեղծում:
Պատգամավորը դժգոհություն հայտնեց Հայաստանում ընտրողների ցուցակի վերաբերյալ` նշելով, որ իրենք ներկայումս աշխատանքներ են տանում մարդկային ռեսուրսը մոբիլիզացնելու համար:
Անդրադառնալով ՀԱԿ հիմնադիր համագումարում ԲՀԿ-ի և նրա ղեկավարի հասցեին Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականներին` Ուրիխանյանն ասաց. «Ո'չ ԲՀԿ-ն, ո'չ Ծառուկյանը անքակտելի կապով կապված չեն եղել որևէ քաղաքական ուժի հետ, ինչը խոչընդոտ կհանդիսանար մեր գործունեության համար»:
Հարցին, թե ի՞նչ հաղորդագրություն հղեց նախագահը ԲՀԿ-ին, պատգամավորը պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանն իր կուսակիցներին էր հաղորդագրություններ հղում»: