Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարներին թուրքական օդուժի հարվածներից, ինչպես նաև Իգդիրում թուրք-քրդական բախումներից հետո Թուրքիայի որոշ քաղաքական գործիչներ հանդես են եկել անհիմն և սադրիչ հայտարարություններով: Նշել են, թե իբր Հայաստանում տեղակայված է ՔԲԿ-ի ռազմաճամբարներից մեկը: Նման տեսակետ է հնչեցրել, մասնավորապես, Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախկին պատգամավոր Սինան Օղանը: Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանը ՔԲԿ-ի համար երկրորդ Քանդիլ է (Իրաքում գտնվող Քանդիլ շրջանում է գտնվում ՔԲԿ-ի գլխավոր ռազմաճամբարը):
Օղանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ թուրք-քրդական բախումների մեջ հայկական տարրը ներքաշելու հերթական փորձ. գրում է Ermenihaber-ը:
Վերոնշյալ թեմայով sputnuknews-ի թուրքական ծառայությունը զրուցել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի արտաքին հարաբերությունների, ներքին գործերի, անվտանգության ու հետախուզության հանձնաժողովների նախկին անդամ Ալի Հայդար Օների հետ: Նրան հարց է ուղղվել, թե արդյո՞ք Թուրքիայի և Հայաստանի սահմանային գծում թուրքական զինուժի կողմից կիրականացվի նմանատիպ լայնամասշտաբ գործողություն: Օները պատասխանել է. «Չեմ կարծում, թե ռազմական գործողությունների սահմանագիծն ընդլայնելու կարիք կա, քանի որ իմաստ չկա: Իշխանություններն ասում էին, որ Հայաստանի հետ հաշտություն է լինելու, սակայն ինչպես տեսանք, հայերը նրանց աչքին թոզ փչեցին: Մենք, ըստ էության, խնդիր չունենք մեր հայ քաղաքացիների հետ: Հայաստանի հետ էլ խնդիր չունենք, բայց Հայաստանը քեն է քշում: Արխիվները բացելով` կարելի է Հայաստանի հետ կապված անցյալի իրադարձություններին գնահատական տալ, բայց հայերը շարունակում են տուրք տալ կարծրատիպերին և թշնամական զգացումներին»: