Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ, 12 ամսվա կտրվածքով, գնաճը կազմում է 1.7 տոկոս, մինչև տարեվերջ այն կհասնի 2.5 տոկոսի: «Նախորդ տարի մենք դեֆլյացիայով ենք ավարտել, բայց այս երկու-երեք տարվա ընթացքում մենք որևէ վտանգավոր չափի գնաճ չենք ունեցել։ 2 տոկոսը նորմալ գնաճ է», - նշեց նա։
Ջավադյանի խոսքով՝ հարևան երկերների համեմատ՝ գնաճի ցուցանիշը մեզ մոտ նորմալ մակարդակի վրա է: «Ադրբեջանում 13 տոկոս գնաճ է»,- հայտնեց նա։
Հարցին՝ արդյո՞ք գալիք տարի նախատեսվող 4 տոկոս գնաճը խնդիր չի առաջացնի՝ հաշվի առնելով, որ, դրան զուգահեռ, աշխատավարձերը չեն բարձրանում, Ջավադյանը պատասխանեց, որ աշխատավարձերը բնականոն ձևով բարձրանում են։ «Մենք վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ այդ հարցին անդրադարձել ենք, ու բավականին մակարդակի վրա աշխատավարձը բարձրացվել է։ Հիմա մեր մինիմալ աշխատավարձը տարածաշրջանում ամենաբարձրն է», - ընդգծեց նա:
Ըստ ԿԲ նախագահի՝ 2018-ին նախատեսվող 4 տոկոս գնաճը նորմալ է: «2 տոկոսը ես նույնիսկ համարում եմ, որ ցածր է, որովհետև մենք որոշակի խնդիրներ ենք ունենում տնտեսական աճի հետ։ Մենք անսպառ կարող ենք կրճատել տոկոսադրույքներն ու ունենալ դեֆլյացիա, բայց այդ ժամանակ չենք ունենա տնտեսական աճ, այդ ժամանակ կսկսեն փակվել աշխատատեղեր, ներդրումներ ՀՀ-ում չեն լինի»,- շեշտեց նա:
Ջավադյանը նաև նշեց, որ ԿԲ-ն իր գործիքներով երբևիցե չի կարող ազդել կարագի ու մսի գների վրա, միայն կարող են ազդել ընդհանուր գների կայունության վրա:
Դիտարկմանը՝ կարևոր նշանակություն ունեցող ապրանքները թանկացել են, նա հակադարձեց, որ փոխարենը կան ապրանքատեսակներ, որոնք կտրականապես էժանացել են, օրինակ` միրգը, բանջարեղենը, վառելիքը։
«Կարագն ու միսն են որոշակիորեն թանակացել»,- ասաց Ջավադյանը՝ հավելելով, որ ընդհանուր գնաճային երևույթ այսօր չկա։ Նա հորդորեց համեմատել նախորդ տարվա գների հետ և համոզվել, որ համատարած գնաճ չկա։ «Սպառումը գնալով ավելանում է, որովհետև նախ աշխատավարձերի էֆեկտիվ կրճատում չունենք, հակառակը՝ էֆեկտիվ աշխատավարձի չափն ավելանում է»,- նշեց ԿԲ նախագահը։