Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության հերթական նիստի օրն է:
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը խուսափեց լրագրողների հարցերից, որոնք, բնականաբար, վերաբերում էին դրամի արժեզրկմանն ու գնաճին: Նա պատճառաբանեց, թե ուշանում է նիստից, այնինչ` նիստի սկսվելուն 25 րոպե դեռ կար: Կառավարության մոտ կանգնած կանանցից մեկը Ներսես Երիցյանի ետևից գոռաց. «Ինչո՞ւ արժեզրկեցիք դրամը»:
Կառավարության նիստից առաջ Հովիկ Աբրահամյանը նախ հայտարարեց, որ, տարադրամի շուկայում առկա լարվածության, դրամի արժեզրկման ու գնաճի հետ կապված, ձայնը տալիս է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին, որպեսզի հասկանան, թե ի՞նչ քայլեր է փորձում ձեռնարկել ԿԲ-ն:
Ներսես Երիցյանի պարզաբանումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, որպեսզի նա կառավարությանը ներկայացնի ապրանքների գնաճի ցուցանիշները:
«Մեկ անգամ արդեն ներկայացրել եք, և գնաճը կազմում էր հինգ տոկոս, բայց ես գիտեմ, որ բնակչության մոտ կասկածներ կան, որ գնաճը ավելի շատ է և 10-15 տոկոս է կազմում: Որպեսզի փարատվեն այդ կասկածները, խնդրում եմ նախապատրաստեք ու ներկայացրեք ապրանքների գնաճի ցուցանիշները»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի պարզաբանումը` քիչ անց: