կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-03 18:37
Քաղաքական

Գնաճը 5 տոկոսի շրջանակներում է, որը ես նորմալ եմ համարում. Հովիկ Աբրահամյան

Գնաճը 5 տոկոսի շրջանակներում է, որը ես նորմալ եմ համարում. Հովիկ Աբրահամյան

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է լրագրողների հարցին դրամի արժեզրկման և գնաճի վերաբերյալ:

 

«Մենք հետևում ենք գործընթացներին, խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Ուզում եմ ասել, որ դա Կենտրոնական բանկի իրավասությունների շրջանակներում է, և եթե լինում են խոշոր տատանումներ` դրամի փոխարժեքի հետ կապված, նրանք անպայման միջամտում են: Կառավարության համար կարևոր է, որպեսզի տնտեսության տարբեր ճյուղեր օգտվեն հնարավորություններից, և կարևոր է, որ գնաճը լինի իրատեսական:

 

Մենք տնտեսական մրցակցության հանձնաժողովի միջոցով մոնիթորինգ ենք անցկացրել, գնաճը 5 տոկոսի շրջանակներում է, որը ես նորմալ եմ համարում: Ուղղակի դա պետք չէ կապել ներքին տնտեսական զարգացումների հետ, դա ուղղակի տարածաշրջանային տնտեսության վայրիվերումներն են, մի քիչ էլ` մեր ժողովրդի անվստահությունը, բայց խնդիր չկա, ԿԲ-ն տիրապետում է իրավիճակին: Համոզված եմ, որ առաջիկա օրերին խնդիրը կկարգավորվի»,- ասաց վարչապետը: