կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-06 11:48
Հասարակություն

ՄՄ-ին միանալու դեպքում ապրանքների գնաճը կկազմի 1,5 տոկոս

ՄՄ-ին միանալու դեպքում ապրանքների գնաճը կկազմի 1,5 տոկոս

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին` անդարադառնալով վերջին օրերին ՄՄ-ին անդամակցելու շուրջ ԶԼՄ-ներում շրջանառվող մտահոգություններին:

 

«Այս օրերին որոշ ԶԼՄ-ներում հնչում են խնդիրներ` կապված ՄՄ-ին անդամակցության դեպքում ապրանքների գների բարձացման հետ, որոնք, իմ կարծիքոեվ, հիմնավոր չեն»,-նշեց վարչապետը: Այս դիտարկմանը Ավանեսյանը պատասխանեց, թե, այո, մամուլում կան քննարկումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: «Գնաճի մասին խոսակցություններ կան, որոնք հիմնավոր չեն: Գնաճ կարող է լինել առավելագույնը 1,5 տոկոսով: Մամուլում շրջանառվող լուրերն էլ արդյունքն են այն բանի, որ իրենց գերատեսչությունը բաց եւ հրապարակայնորեն է ներկայացնում այն ապրանքատեսակները, որոնց համար փորձում եմ ՄՄ-ից բացառությւոններ ստանալ»,-ասաց Ավանեսյանը:

 

Այդ ապրանքատեսակների ցանկը, Ավանեսյանի հավաստմամբ, վաղն արդեն պատրաստ կլինի եւ իրենք դրանք կներկայացնեն ՄՄ:

 

«Մեր աշխատանքները պետք է լինեն բաց ու թափանցիկ, մարդկանց ինֆորմացիան պետք է հասնի առաջին աղբյուրից»,-ասաց վարչապետը` հանձնարարելով ՄՄ աշխատանքներում ընդգրկված 22 հանձնաժողովներին հանդես գալ համապատասխան հաշվետվությամբ: